Լոլիկով սոուս՝ կլոր տարի ճաշերի մեջ օգտագործելու համար.. լավագույն բաղադրատոմսը

Խոհանոց

Այս սոուսը դուր կգա նրանց, ովքեր սիրում են կծու ուտեստներ: Բաղադրատոմսը բավականին հայտնի է և տարածված: Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 5կգ լոլիկ
  • 2,5կգ բուլղարական պղպեղ
  • 4 կծու պղպեղ՝ չիլի
  • 2 կապ սամիթ
  • 2 կապ համեմ
  • 2 կապ մաղադանոս
  • 3 գազար
  • 1 բաժակ ձեթ
  • 2,5 ճ.գ. աղ
  • 20 պճեղ սխտոր

Սկսում ենք պատրաստել. Լոլիկը լվանալ, հեռացնել ներքևի հատվածը և կտրատել: Աղալ կամ բլենդերով մանրացնել: Պատրաստի պյուրեն լցնել կաթսայի մեջ, դնել կրակին և եփել թույլ կրակի վրա՝ 1 ժամ: Նախապատրաստել բուլղարական և կծու պղպեղը՝ ազատելով այն սերմերից: Իսկ հետո աղալ: Գազարը մարքել և անցկացնել քերիչով:

Գազարն ու պղպեղն ավելացնել լոլիկին, խառնել և եփել 25 րոպե: Մանրացնել կանաչին, ճզմել սխտորը: Ավելացնել եռացող զանգվածին, իսկ 6 րոպե անց լցնել աղն ու ձեթը: Լավ խառնել և եփել ևս 2-3 րոպե: Պատրաստի սոուսը լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և փակել: Բանկաները շուռ տալ, ծածկել տաք կտորով և թողնել այդ վիճակում՝ մինչ դրանց լիարժեք սառելը:

Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *