Խառնում ենք այս 3 պարզ բաղադրիչներն իրար ու ստանում ամենաուժեղ լաքահանիչը.. նույնիսկ ամենահին ու ամենահամառ լաքաները չեն դիմանա սրա ուժին

Հետաքրքիր

Հագուստի վրա հայտնված լաքաները բավականին սովորական երևույթ են: Ի՞նչ անել, եթե սովորական լվանալու միջոցով դրանք չեն մաքրվում: Ահա հարցի լավագույն լուծումը:

Անհրաժեշտ է.

  • 1 բաժակ տաք ջուր
  • 0.5 բաժակ սոդա
  • 0.5 բաժակ ջրածնի պերօքսիդ

Ինչ է պետք անել.

Ջրին ավելացնել սոդան և խառնել, մինչ այն կլուծվի: Ավելացնել ջրածնի պերօք սիդը: Ընդհանուր լուծույթը լցնել շշի մեջ: Լաքահանիչը պատրաստ է, այն կարելի է օգտագործել ինչպես գունավոր, այդպես էլ սպիտակ գործվածքներ լվանալու համար:

Ինչպես կիրառել.

Լաքահանիչը քսել լաքային և թողնել 30 րոպե: Եթե լաքան դեռ մնացել է, ապա ավելացնել միջոցը և թողնել ևս 30 րոպե: Դրանից հետո լվանալ սովորական ռեժիմով: Եթե լաքաները հին են, ապա թողեք լաքահանիչի մեջ ամբողջ գիշեր: Բաց գույնի հագուստի վրա լաքահանիչը կարելի է միանգամից օգտագործել, սակայն եթե իրերը գունավոր են, սկզբում փորձեք աննկատ հատվածում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.