Խմելու ջրի հետ կապված վտա նգներ կան

Հետաքրքիր

Գլոբալ տաքացումը բարեխառն գոտում գտնվող քաղցրահամ լճերում թթվածնի մակարդակի իջեցման է հանգեցնում: Դա սպա ռնում է կենսաբազմազանությանը եւ խմելու ջրի որակին, հայտնում է միջազգային գիտնականների խումբը, փոխանցում է «Լենտա»-ն` վկայակոչելով Nature-ը:

Հետազոտողներն ավելի քան 4500 ջերմաստիճանային եւ թթվածնային պրոֆիլներ են վերլուծել աշխարհի շուրջ 400 լճերի համար, որոնք հավաքվել են 1941 թվականից ի վեր: Երկարաժամկետ ձայնագրությունների մեծ մասը հավաքվել է բարեխառն գոտում՝ ընդգրկելով հյուսիսային եւ հարավային լայնությունների 23-ից 66 աստիճան:

Պարզվել է, որ լճերը թթվածինը 2.75-9.3 անգամ ավելի արագ են կորցնում, քան օվկիանոսները: 1980 թվականից ի վեր բարեխառն գոտու ուսումնասիրված լճերում թթվածնի մակարդակը նվազել է մակերեւույթին 5.5 տոկոսով, իսկ ներքեւում` 18.6 տոկոսով: Դա պայմանավորված է քաղցրահամ ջրի ջերմաստիճանի բարձրացմամբ, որը մեկ տասնամյակի ընթացքում աճել է 0.38 աստիճանով: Լուծված թթվածնի կոնցենտրացիան մակերեսային ջրերում միաժամանակ նվազել է 0.11 միլիգրամով մեկ լիտրի հաշվով:

Չնայած լճերը կազմում են Երկրի ցամաքի միայն երեք տոկոսը, դրանք մոլորակի կենսաբազմազանության անհամաչափ բարձր կոնցենտրացիա են պարունակում: Ջերմաստիճանի բարձրացումը նպաստում է նաեւ կապտականաչ ջրիմուռների (ցիանոբակտերիա) բազմացմանը, որոնք այլ կենդանի օրգանիզմների գոյության համար վտա նգավոր տոքսիններ են արտանետում: Նման լճերում խորության մեջ քիչ թթվածին կա`տարբեր շերտերի միջեւ դժվարությամբ խառնվելու պատճառով, իսկ մակերեսին, հակառակը, լուծվող թթվածնի մակարդակը բարձրանում է, ինչը ց իանո բա կտերիալ ծաղկման նշան է:

Թթվածնի մակարդակի իջեցումը կարող է նաեւ մեթան արտադրող անաէրոբ բակ տերիաների բազմացման հանգեցնել: Արդյունքում, լճերը կսկսեն ավելի շատ ջերմոցային գազեր արտանետել, ինչը կարող է արագացնել կլիմայի գլոբալ փոփոխությունները:

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *