Ծննդատանը ինձ մոտ բերեցին ուրիշ երեխայի.. և երեք շաբաթ անց ես նրան ինձ հետ տուն տարա

Հետաքրքիր

live49media-ն գրում է. Ծննդատանը ես կերակրում էի ուրիշի երեխայի, և երեք շաբաթ անց ես նրան տուն տարա.. Ուզում եմ պատմել մի կնոջ մասին, նրա հերոսական քայլի մասին։ Ես ծննդատանն եմ աշխատում և բնականաբար շատ կանանց եմ տեսնում, բայց այդ մեկին մոռանալ չեմ կարողանում։ Նա լույս աշխարհ էր բերել մի գեղեցիկ աղջիկ, հրաշք փոքրիկ էր, ասես նկար լիներ։

Նույն օրը ծննդատնում լույս աշխարհ եկավ մեկ այլ երեխա՝ տղա, բայց մայրը հենց հաջորդ օրը նրան լքեց, թողեց երեխային ու փախավ։ Ես խնդրում էի այն կնոջը կերակրել երեխային մեկ-մեկ։ Եկավ դուրս գրվելու օրը, նրանք մայր ու դուստր պատրաստվում էին դուրս գրմանը։ Այդ օրը նրան խնդրեցի կերակրել տղային վերջին անգամ։ Ու լսեցի, որ նա շշնջում է․ Ես կգամ քո ետևից։

Նրանք դուրս գրվեցին մեծ շուքով, հայրիկն իսկական տոն էր սարքել դստեր ու նորաթուխ մայրիկի համար։ Այդ կինն ամեն օր զանգահարում էր ու հետաքրքրվում այն տղա երեխայով։ Ես զարմացած էի, էլի դեպքեր եղել են, երբ մայրերը կերակրել են ուրիշի երեխաներին, բայց նման կապվածություն չի եղել։ Երեխայի վիճակը նորմալ էր և մենք պատրաստվում էինք նրան ուղարկել մանկատուն։ Այն պահին, երբ երեխային պատրաստվում էինք ճանապարհել, ներս մտավ այդ նույն կինը, նա ամուր գրկել էր ու արցունքների միջից համբուրում էր երեխային։ Մենք հուզվել էինք։ Օրեր անց նրանք երեխային որդեգրեցին։

Նյութը հրապարակման պատրաստեց live49media

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *