Ծնողական հզոր աղոթք երեխաների պաշտպանության համար Աստված պահապան բոլոր երեխաներին

Հետաքրքիր

Տեր Աստված, ինձ արժանացրիր ընտանիքի մայր լինել, երեխաներ պարգևեցիր, նրանց կյանք պարգևեցիր Քո անհուն սիրով:Հա՜յր Աստված, ես կանգնած եմ քո առաջ ծնողական ամենաբարի զգացումներով լեցուն, իմ երեխաների բարին կամենալով, բարեգութ Հայր, թող ամեն բան Քո բարի կամքով լինի:Օգնիր ինձ, որ երբեք չձանձրանամ երեխաներիս դաստիարակության գործում :Աղաչում եմ Քեզ. պարուրիր նրանց Քո սիրով և թող որ նրանց միջոցով օրհնվի Քո սուրբ անունը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա: Մի զրկիր նրանց հանապազորյա հացից և տուր նրանց այն ամենը ինչ որ անըհրաժեշտ է նրանցղ:


Եվ խնդրում եմ, ողորմած եղիր նրանց հանդեպ, եթե անգիտակցաբար մեղանչեն Քո առաջ, քանի որ մարդ են՝ մեղանչական բնույթով՝: Ներիր նրանց երիտասարդության մեղ քերն ու հան ցանքները: Բարեհաճ եղիր նրանց աղոթքներին և հաջողություն տուր ուղիղ գործերում: Թող Քո հրեշտակը քայլի նրանց հետ և պահպանի նրանց ամեն դժ բախտությունից և չար ճանապարհից:

Բարերար Աստված, դարձրու ինձ իմ երեխաներով խնդացող մայր, նրանք թող իմ ուրախությունը լինեն իմ կյանքի բոլոր օրերում և լինեն հենարանն իմ ծերության:Քո ողորմածությամբ արժանացրու ինձ նրանց հետ ահեղ դա տաստանի օրը կանգնել Քո առաջ, անարժան համարձակությամբ ասելու. «Ահա ես և իմ երեխաները, որոնց Դու տվեցիր ինձ»:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.