Ծովախեցգետնի ձողիկներով նոր, թարմացնող ու շատ համեղ աղցան, որ գարնան շունչ կբերի ձեր սեղանին

Խոհանոց

Առաջարկում ենք պատրաստել ծովախեցգետնի ձողիկներով և թարմ վարունգով աղցան, որը դուր կգա ձեր ընտանիքի անդամներին:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • ծովախեցգետնի ձողիկներ՝ 500գ
  • եփած ձու՝ 5 հատ
  • պահածոյացված եգիպտացորեն՝ 1 տուփ
  • թարմ վարունգ՝ 200գ
  • մայոնեզ
  • պինդ պանիր՝ 100գ
  • սխտոր՝ 3 պճեղ
  • թարմ սամիթ՝ 1 կապ

Պատրաստման եղանակ.

Ծովախեցգետնի ձողիկները կտրատել փոքր խորանարդիկների: Նույն ձև կտրատել նաև վարունգը: Ձուն և պանիրն անցկացնել քերիչով: Եգիպտացորենը լցնել խորը տարայի մեջ: Այստեղ ավելացնել ձողիկներն ու վարունգը, ձուն և պանիրև: Ճզմել սխտորը և մայոնեզի հետ միասին ավելացնել մյուս բաղադրիչներին:

Մանր կտրատել կանաչին, ավելացնել աղցանին և լավ խառնել:

Աղցանը պատրաստ է, բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *