Կալցիումն օրգանիզմին անհրաժեշտ է ար յան, նյարդերի և ոսկորների ճիշտ աշխատանքի համար: Կալցիումի դեֆիցիտը կարող է շատ խնդիրներ առաջացնել: Քանի որ կալցիումը նոր բջիջներ է ձևավորում, անհրաժեշտ է ոսկորների, ատամների, մկանների առողջության, նյարդերի, հո րմոնների գործողության, ար յան մակարդման համար: Եթե մարդը չի ստանում օրական խորհուրդ տրվող 1000-1300 մգ կալցիում, ապա այդ վիտամինի պակաս է ունենում:
Կանայք հետդա շտանադադարի շրջանում, վեգանները և լակտոզա չտանող մարդիկ առանձնակի հակված են կալցիումի պակասի առաջացման: Կալցիումի պակասի դեպքում մարդու օրգանիզմը կարող է թուլացնել ոսկորները, կարող են տարբեր հի վանդություններ առաջանալ: Ներկայացնում ենք կալցիումի պակասի 9 հիմնական նշան:
1. Ոսկորների խտության նվազեցում: Դա կալցիումի պակասի ամենավտանգավոր նշաններից է, քանի որ կարող է կոտրվածքների հանգեցնել: 2. Մկանային ջղաձգություններ առաջանում են, որովհետև կալցիումը սովորաբար օգնում է կարգավորել մկանային կծկումները: 3. Թեթև կապ տուկներ: Կալցիումի պակասի դեպքում վնա սվածքներն ավելի արտահայտված են լինում:
4. Ցա վոտ ամսականներ: Այդ օրերի ուժեղ ջղաձգությունները կարող են կալցիումի պակասի պատճառով լինել: 5. Հիշողության կորուստը կալցիումի պակասի ամենալուրջ նշաններից է:
6. Ատամի ցա վ: Կալցիումի պակասի դեպքում ատամները թուլանում են: 7. Փխրուն եղունգներ: 8. Թմ րություն կամ ծա կծ կոց: 9. Ուժերի անկում: Կալցիումի պակասի դեպքում կարող է ընդհանուր հոգնածության զգացում առաջանալ:
Բավականաչափ կալցիում օգտագործեք: 9-18 տարեկան մարդիկ օրական 1300 մգ կալցիումի կարիք ունեն, 19-50 տարեկան մարդիկ՝ 1000 մգ: Հղիներին կամ կերակրող մայրերին կարող է ավելի շատ պահանջվել՝ մոտ 1200 մգ: 50 տարեկանից հետո կանանց անհրաժեշտ է առնվազն 1200 մգ օրական, տղամարդկանց՝ 1000 մգ: Կալցիում կարելի է որպես հավելում ընդունել կամ սննդակարգի միջոցով: Կարևոր է նաև բավականաչափ վիտամին D ստանալ, քանի որ այն օրգանիզմին օգնում է կլանել կալցիումը:
Ինչպես կարող եք բավականաչափ կալցիում ստանալ: Կալցիումի բարձր պարունակությամբ մթերքներ՝
- Մուգ տերևավոր կանաչի,
- Պանիր,
- Կաթ,
- Յոգուրտ,
- Սոյայով մթերքներ,
- Բրոկոլի,
- Կանաչ լոբի,
- Ձուկ,
- Նուշ: