Կանացի ու էլեգանտ․ Նազիկ Ավդալյանի նոր ֆոտոշարքը զարմացրել ու հիացրել է հետևորդներին

Հետաքրքիր

Երեկ ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, գեղեցկուհի՝ Նազիկ Ավդալյան ներկայացել է նոր ֆոտոշարքով և գերել բոլորին։ Կանացի ու էլեգանտ․ Նազիկ Ավդալյանի նոր ֆոտոշարքը զարմացրել ու հիացրել է հետևորդներին Նախ նշենք, որ Եվրոպայի կրկնակի չեմպիոն և կրկնակի արծաթե մեդալակիր, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Նազիկ Ավդալյանն այս շրջանում ակտիվ սպորտով չի զբաղվում: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ ծանրամարտի աշխարհի չեմպիոնն ասել է․

«Մոտ երկու տարի է՝ դասավանդում եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնում: Հետաքրքիր փորձառություն է, ինձ համար լրիվ նոր դաշտ է, հաճույքով եմ անում իմ աշխատանքը: Ամեն աշխատանք ունի իր բարդությունները, բայց եթե քոնն է, հաճույքով և սիրով ես անում, ամեն ինչ ավելի լավ է ստացվում: Ամեն ինչ հնարավոր է անել ավելի լավ, եթե ունես ցանկություն ու տրամադրվածություն»,- ասաց նա: Նազիկի խոսքով՝ հիմա սպորտով ակտիվ չի զբաղվում:

«Կարոտում եմ հին օրերը, բայց այն ժամանակ էլ գիտակցաբար եմ մոտեցել հարցին, միշտ իմացել եմ, որ սպորտը ժամանակավոր է, մի օր պետք է դուրս գամ դրանից»,- նշեց նա: Չնայած սպորտում ակտիվ չէ՝ Նազիկը նկատեց, որ հիմա էլ սպորտի հետ կապված նպատակներ ունի: «Նպատակներս կապված են Արցախի հետ, բայց հիմա ամեն ինչ խառնվել է իրար: Շատ էի ցանկանում, որ ծանրամարտն Արցախում ևս զարգանա և լուրջ քայլեր էի արել այդ ուղղությամբ: Թող որոշ ժամանակ անցնի, հուսով եմ՝ նորից կկարողանամ Արցախում ինչ-որ բան անել:

Անցած տարի ավարտել եմ Հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը: Միշտ պետք է այլընտրանքային մասնագիտություն լինի, որպեսզի մեկով չզբաղվելու դեպքում կարողանաս մյուսով զբաղվել: Կարևոր է նպատակասլացությունը, որ ձգտես հասնել նպատակներիդ: Մեծ հույս ունեմ՝ հոգեբանության ոլորտում ևս ասելիք կունենամ» ,- ընդգծեց նա: Նազիկը նաև նկատեց, որ սիրողական մակարդակում նկարում է: «Նկարում եմ, երբ ազատ եմ լինում, երբ գնում եմ արվեստագետ ընկերներիս մոտ:

Առօրյա զբաղվածությունս թույլ չի տալիս հաճախ նկարել, վերջին անգամ մոտ մեկ ամիս առաջ եմ նկարել: Սպորտն ու նկարչությունն այնքանով են նման, որ երկուսի մեջ էլ ստեղծագործում ես, ունեն իրենց օրենքները, բայց երկուսի մեջ էլ պետք է քոնը ներդնես» ,- ասաց նա: Նրա խոսքերով իր ժամանակի մեծ մասն այժմ նվիրում է որդուն։ Կանացի ու էլեգանտ․ Նազիկ Ավդալյանի նոր ֆոտոշարքը զարմացրել ու հիացրել է հետևորդներին Նախ նշենք, որ Եվրոպայի կրկնակի չեմպիոն և կրկնակի արծաթե մեդալակիր,

ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Նազիկ Ավդալյանն այս շրջանում ակտիվ սպորտով չի զբաղվում: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ ծանրամարտի աշխարհի չեմպիոնն ասել է․ «Մոտ երկու տարի է՝ դասավանդում եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնում: Հետաքրքիր փորձառություն է, ինձ համար լրիվ նոր դաշտ է, հաճույքով եմ անում իմ աշխատանքը: Ամեն աշխատանք ունի իր բարդությունները, բայց եթե քոնն է,հաճույքով և սիրով ես անում, ամեն ինչ ավելի լավ է ստացվում: Ամեն ինչ հնարավոր է անել ավելի լավ, եթե ունես ցանկություն ու տրամադրվածություն»,- ասաց նա: Նազիկի խոսքով՝ հիմա սպորտով ակտիվ չի զբաղվում: «Կարոտում եմ հին օրերը, բայց այն ժամանակ էլ գիտակցաբար եմ մոտեցել հարցին, միշտ իմացել եմ, որ սպորտը ժամանակավոր է, մի օր պետք է դուրս գամ դրանից»,- նշեց նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *