Կարևոր լուր․ փոփոխություն գրանցված աշխատողների համար. Մանրամասներ

Նորություն

Աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածը վերաբերում է նպատակային արձակուրդների տեսակներին: Օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների համաձայն՝ հոդվածում ավելացվել է նաև հայրության արձակուրդը:Իրավաբան Զարինե Հովհաննիսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց,որ նոր փոփոխությունն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձյան՝ նպատակային են համարվում․ 1) հղիության և ծննդաբերության արձակուրդը. 2) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը. 3) ուսումնական արձակուրդը. 4) պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդը. 5) չվճարվող արձակուրդը. 6) հայրության արձակուրդը:

«Օրենսգիրքը լրացվել է նաև 171.6 հոդվածով, որի համաձայն՝ երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, նորածնի հոր ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ, որի յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափով»,-նշում է իրավաբանը։

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *