Խնձորի կեղևը շատ օգտակար միկրոէլեմենտներ և վիտամիններ է պարունակում, այդ պատճառով էլ բժիշկները խորհուրդ են տալիս խնձորը կեղևով ուտել: Բայց զգույշ եղեք, խանութից գնված խնձորի գեղեցկությունը շատ խաբուսիկ է…Խնձորներին գեղեցիկ, շուկայական տեսք հաղորդելու համար դրանք հատուկ մոմով են պատում, որը շատ վնա սակար է:
Լավ է, որ կա այս հեշտ միջոցը՝ խնձորի կեղևը մաքրելու համար:
Ինչպե՞ս լվանալ խնձորը
Ձեզ պետք կգան
- Խանութից գնած խնձոր
- Սոդա
- Կիտրոնի հյութ
- Տաք ջուր
Ի՞նչ է պետք անել
1. Եռման ջուր լցրեք խնձորի վրա:
2. Մոմի նստվածքը, որն առկա է խնձորի վրա, անմիջապես կերևա:
3. Խնձորի վրա սոդայի և կիտրոնի հյութի խառնուրդ լցրեք:
4. Վրան տաք ջուր լցրեք:
5. Խնձորի կեղևը մաքրեք, տրորեք ատամի խոզանակով:
Արդյունքում մաքուր և ոչ վնասակար խնձոր կունենաք: