Երգիչ Միհրան Ծառուկյանը ինստագրամի իր էջում հրապարակել է իր մանության տարիների լուսանկարներից։ Ինչը անմիջապես գրավել է նրա երկրապագուների ուշադրությունը։ Այսօր արդեն սիրված երգիչը հայրիկ է։
Միհրան Ծառուկյանն իր առաջնեկի հետ լուսանկար է հրապարակել սոցցանցում` ուրախ իրադարձության մասին իր հետևորդներին տեղեկացնելով։ Երգիչ Միհրան Ծառուկյանի և դերասանուհի Արփի Գաբրիելյանի առաջնեկը լույս աշխարհ է եկել։
Միհրան Ծառուկյանը Instagram-ի իր էջում որդու հետ լուսանկար է հրապարակել։ «Ծառուկյան Ռոբերտ Միհրանի 04.07. 2020», — լուսանկարին կից գրել է Միհրանը։ Նշենք, որ որդուն Միհրանն իր հոր անունն է տվել։
Ի դեպ, Միհրան Ծառուկյանը Instagram-ի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որով բացահայտել էր առաջնեկի սեռը։ Տեսանյութում Միհրանը կտրում էր տորթն ու տեսնում, որ թխվածքի խմորե շերտերը կապույտ են։ Նշանակում է՝ զույգը որդի է ունենալու։ «Աշխարհի ամենաերջանիկն եմ», — տեսանյութին կից գրել էր Միհրանը։
Հիշեցնենք, որ Միհրան Ծառուկյանի ու Արփի Գաբրիելյանի պսակադրությունը տեղի է ունեցել Էջմիածնի սուրբ Գայանե եկեղեցում։ Հարսանիքին ներկա են եղել միայն զույգի մտերիմները։