Այս կոտլետների բաղադրատոմն ունի երկար տարիների պատմություն, այն փորձարկվել է հազարավոր տանտիրուհիների կողմից: Այս բաղադրատոմսով պատրաստված կոտլետները ստացվում են աներևակայելի համեղ և նուրբ:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 700գ տավարի աղացած միս
- 3 հատ սոխ
- կես բատոն
- 3 հատ լոլիկ
- 150մլ կաթ
- 3 պճեղ սխտոր
- 0,5 կապ սամիթ
- 0,5 կապ մաղադանոս
- 1թ.գ. աղ
- ձեթ
Պատրաստման եղանակ. Բատոնը կտրատեք և դրեք գոլ կաթի մեջ: Սոխը, սխտորը և հացը խառնեք բլենդերով: Աղ ավելացրեք: Հանեք լոլիկների կեղևը: Լոլիկն ու մանրացրած կանաչին, նաև բլենդերով մանրացրած զանգվածն ավելացրեք աղացած մսին և խառնեք:
Դրանից հետո ձևավորեք կոտլետները: Կոտլետները դրեք ձեթով պատված ջեռոցի տապակի մեջ և թխեք 220 աստիճանի ներքո՝ 30-35 րոպե: Կոտլետները կստացվեն հյութալի և համեղ: Անպայման փորձեք այս բաղադրատոմսը: Բարի ախորժակ: