Համեղ, արագ ու յուրօրինակ խնձորով ռուլետ , որը պարզապես անկրկնելի է մեկ բաժակ թեյի կամ սուրճի հետ

Խոհանոց

Համեղ, արագ ու յուրօրինակ ռուլետ, որը պարզապես անկրկնելի է մեկ բաժակ թեյի կամ սուրճի հետ:

  • Բաղադրիչներ՝
  • Ձու – 4հ
  • Ալյուր – 130գր
  • Շաքարավազ – 130գր
  • Խնձոր – 600գր
  • Դարչին 1 թ/գ
  • Շաքարի փոշի

Պատրաստման եղանակ՝ Խնձորները կեղևահանել, անցկացնել քերիչով ու հեռացնել ավելորդ հյութը: Ավելացնել 2 ճ/գ շաքարավազ, դարչինն ու խառնել։ Ձուն հարել մոտ 5 րոպե ու մաս-մաս ավելացնել շաքարավազը։ Ավելացնելմաղով անցկացրած ալյուրն ու խառնել։

Ձևամանը պատել յուղաթղթով, խնձորը լցնել մեջն ու հավասարապես տարածել։ Խնձորի շերտը պատել խմորային զանգվածով և 20 րոպե թխում՝ 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պատրաստ լինելուց հետո հանել ջեռոցից, դնելսրբիչի վրա և յուղաթուղթը զգուշորեն հեռացնել։

Բարի ախորժակ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *