Համեղ խաչապուրի՝ վրացական խոհարարից․ հրաշալի բաղադրատոմս ձեր ընտանիքի համար.. Այս բաղադրատոմսը ես ինձ հետ բերել եմ Թբիլիսիից։ Այն ինձ տվել է վրացի խոհարար։
Բաղադրիչներ
- 200 մլ կեֆիր,
- 2 ձու,
- 3 բաժակ ալյուր,
- 1 թեյի գդալ աղ,
- 0,5 թեյի գդալ սոդա,
- 2 ճաշի գդալ բուսական յուղ,
- 1 թեյի գդալ շաքար,
- 0,5 կգ պանիր։
Պատրաստման եղանակը. Մինչև միատարր զանգված դառնալը խառնում ենք կեֆիրն ու ձուն: Ավելացնում ենք մնացած բաղադրիչները՝ աղ, սոդա, շաքար, յուղ։ Խառնում ենք։ Աստիճանաբար շաղ ենք տալիս ալյուրը և անընդհատ խառնում պատառաքաղով։ Պատրաստում ենք միջուկը՝ ձու+պանիր՝ մանրացրած մանր քերիչով։ Խմորը մասերի ենք բաժանում։ Գրտնակում ենք բարակ լոշիկները։ Դնում ենք միջուկը՝ վերևից ծածկելով երկրորդ լոշիկով։ Տապակում ենք տապակայի մեջ երկու կողմից։