Հայտնի է ապրիլի առաջիկա օրերի եղանակը․ Ահա, ինչ սպասել առաջիկա օրերին

Նորություն

Մարտի 29-ի լույս 30-ի գիշերը հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասկան ջերմաստիճան, օդում -1․․․-2, հողի մակերևույթին -3․․․-5 աստիճան ցուրտ։

Հանրապետության տարածքում՝

Մարտի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին, 2-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 2-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը՝ հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 29-ի ցերեկը, 30-31-ը, ապրիլի 1-ին, 2-ի գիշերը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 2-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի մարտի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան` 26.00C (2008թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` -8.00C (2003թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 9.90C

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *