Նունե Եսայանը ծնվել է 1969 թվականի օգոստոսի 5-ին։ Ավարտելով միջնակարգ դպրոցը ընդունուել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Զուգահեռ հաճախել է ժողովրդական երգէրի սիրողական խումբ, որոշել է փոխել մասնագիտական ուղղութիւնը եւ ընդունվել է Երեւանի ջազային եւ էստրադային արուեստի պետական քոլեջ։Առաջին ուսուցիչներն են եղել ջազային երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանը եւ կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը։
Մասնակցել է բազմաթիվ տեղական եւ միջազգային մրցույթների ու արժանացել պատվաւոր մրցանակների։
Ալլա Լևոնյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 26-ին, աւարտել է Ավշարի միջնակարգ դպրոցը, սովորել է արվեստի երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, յաճախել է Երեւանի Գրողների միութեան «Պիոներ կանչ» թերթի «Բողբոջ» խմբակ։ Դպրոցական տարիներին յաճախել է մանկական կոմպոզիցիայի, երաժշտական, նկարչական, սպորտային խմբակներ, սովորել է Երեւանի Կոմիտասի անուան պետական կոնսէրուատորիայի ջազ-էստրադային բաժնում։
Մասնակցել է «Արձագանք» ստուդիայի ամէնամսեայ «Բոհեմ» մրցոյթ-փառատօնին՝ իր հեղինակած «Օտարական» եւ «Վերադարձիր» երգէրով եւ արժանացել 1-ին մրցանակի, մասնակցել է «Ասուպ» մրցույթ-փառատոնին եւ դարձել մրցանակակիր, որից հետո ընդունվել է Հայաստանի Երգի պետական թատրոն, ծավալում է համերգային գործունեութիւն հայրենիքում եւ արտասահմանում։ Աշխատել է նաեւ Հայաստանի Հանրային ռադիոյում եւ ունեցել է սեփական հաղորդումը։