Վերականգնել մազերը և էներգիա հաղորդել՝ ակտիվ աճի համար, սա այն է, ինչով պետք է անհապաղ զբաղվել։ Մազերը փոխում են մարդու կերպարանքը։ ՈՒնենալով խնամված շքեղ մազեր՝ մեծ տպավորություն կգործեք մարդկանց վրա և կհիանաք հայելու մեջ սեփական արտացոլանքով։ Այս 2 դիմակների հիանալի կողմն այն է, որ դրանք հասանելի են բոլորին։
Դիմակ 1․ մազերի աճի համար
Անհրաժեշտ է․
- 2 բանան
- 1 դեղնուց
- 1թ․գ․ կիտրոնի հյութ
Ինչպես կիրառել․ Խառնել բոլոր բաղադրիչները՝ մինչ միասեռ զանգված կստացվի։ Դիմակը քսել մազերին և փաթաթել տոպրակով։ Գլխարկ հագնել կամ տաք շարֆ կապել։ Կես ժամ անց լվանալ մազերը՝ օգտագործելով սովորական շամպուն։ Այնպիսի տպավորություն կստեղծվի, որ մազերը 2 անգամ շատացել են։
Դիմակ 2․ մազերը վերականգնելու համար
Անհրաժեշտ է․
- 1 բաժակ նարինջի հյութ
- 1 բաժակ կեֆիր
Ինչպես կիրառել․ Խառնել 2 բաղադրիչները։ Քսել մազերին և փաթաթել տոպրակով, շարֆով։ Անհրաժեշտ է ընդամենը կես ժամ, որ դիմակն ակտիվորեն ազդի։ Համաձայնեք, որ 30 րոպե մազերի առողջությանը տրամադրելու հնարավորություն միշտ էլ կա։ Օգտագործեք դիմակները շաբաթական 2 անգամ և ստացեք փայլուն արդյունք։