Հիշու՞մ եք այս անսովոր տղային, ով ծնվել էր ճերմակած մազերով.. տեսեք, թե ինչպիսին է նա այսօր

Հետաքրքիր

live49media-ն գրում է. 2012 թվականին Ուիլյամսի ընտանիքում լույս աշխարհ եկավ հրաշալի մի մանուկ՝ փոքրիկ Ռեդդը: Նա դարձավ ընտանիքի երրորդ երեխան: Բայց նորածին տղայի արտաքին տեսքը շատ զարմացրեց ոչ միայն ծնողներին, այլ նաև բժիշկներին: Ռեդն ուներ զարմանալիորեն ճերմակ մազեր: Բայց միեւնույն ժամանակ տղան ուներ նշաձև գեղեցիկ աչքեր: Սկզբում ծնողները որոշեցին, որ տղան պարզապես ծնվել է շեկ մազերով և ժամանակի ընթացքում մազերի գույնը կփոխվի։ Բայց ավելի ուշ բժիշկները նրա մոտ ախտորոշեցին ալբինիզմ:

Ալբինիզմը գենետիկորեն փոխանցվող հի վանդություն է: Սա սարսափելի բան չէ, բայց այնուամենայնիվ հի վանդություն է: Եվ հետո ծնողները հիշեցին իրենց 85-ամյա տատիկ Պատրիսիային, որը նույնպես ճերմակ մազեր ուներ։

Ծնողները վախեցան իրենց երեխայի համար, բայց բժիշկները շտապեցին համոզել նրանց, որ տղան առողջ է և նորմալ զարգանում է, և նրա հետ ամեն ինչ կարգին կլինի: Միայն ,մազերը, հոնքերը և թարթիչները միշտ ճերմակ կլինեն։ Ռեդդը մեծանալով սկսեց աչքի ընկնել իր սուր մտքով և հնարամտությամբ, ինչը չէր կարող չհիացնել ծնողներին: 6 տարի հետո ընտանիքում ծնվեց կրկին ճերմակահեր մի փոքրիկ և ծնողները նրան անվանեցին Ռոքվելլ։

Տղաները մեծանում են և զարգանում են սովորական երեխաների պես։ Ռեդդը սիրում է լուսանկարվել և հրապարակել համացանցում, իսկ Ռոքվելլը՝ ոչ։ Բայց մայրը չի շտապում ցույց տալ Ռոքվելին, հավատալով, որ նա դեռ շատ փոքր է, դեռ ժամանակ կունենա:

Ծնողները ժամանակ առ ժամանակ իրենց տղաներին տանում են հետազոտության, բայց նրանք միշտ լսում են միայն մեկ բան ՝ ձեր երեխաները առողջ են, և նրանց հետ ամեն ինչ կարգին է:

Նյութը հրապարակման պատրաստեց live49media

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *