ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել

Նորություն

Արմեն Սարգսյանի հայտարարությունը. Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր, երբ դեռևս չենք հաղթահարել Արցախի դեմ սան ձա զերծված պատ երազմի հետևանքները, երբ ունենք հազարավոր զո հեր ու վիրավորներ, երբ առկա են լրջագույն տարածաշրջանային սպա ռնալիքներ, մենք, ցա վոք սրտի, նորից գտնվում ենք ծայր ահեղ պա յթունավտ անգ իրավիճակում, որը հղի է մեր պետության և պետականության համար անկանխատեսելի հետևանքներով և կարող է հանգեցնել անդա ռնալի կոր ուստների:

Երկրում ռա զմական դրություն է: Արտաքին վտա նգն իրական է՝ հրադադարի հայտարարությունը խաղաղության պայմանագիր չէ: Բազմաթիվ են Հայաստանի և Արցախի առջև ծառացած մար տահրավերները:

Կոչ եմ անում բոլորին՝ պետական մարմիններին, ուժային կառույցներին, քաղաքական ուժերին, բոլոր քաղաքացիներին՝ դրսևորել զսպվածություն և ողջախոհություն. յուրաքանչյուր չկշռադատված խոսք կամ գործողություն մեծացնում է լարվածությունը և էլ ավելի խորացնում ճգնաժամը. չտրվել սադրանքների և ձեռնպահ մնալ ատելության ու անհանդուրժողականության կոչերից. մեր ժողովուրդը չի կարող իրեն թույլ տալ պա ռակտում, պետք է մերժել պետությունը ապակայունացնելու և պետականությունը վտա նգելու ցանկացած փորձ. անվերապահորեն գործել Սահմանադրության շրջանակներում:

Եվս մեկ անգամ հաստատելով նախագահական ինստիտուտի՝ որպես հավասարակշռող կառույցի դերը՝ հրատապ նախաձեռնում եմ քայլեր լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով:

Երկիրը ցն ցումների տանելն անարգանք կլինի պատ երազմում զո հված մեր հազարավոր զավակների հիշատակին: Բոլորիդ զգաստության, սթափության ու զսպվածության կոչ եմ անում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *