«Սիրելի՛ հայրենակիցներ ի Հայաստան, Արցախ և Սփյուռք, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։ Զորացած Սուրբ Զատկի բերկրալի տոնի խորհուրդով և մեծ Ավետիսով՝ այսօր առավել, քան երբևէ անհրաժեշտություն ունենք համախմբվածությամբ, հավատով և մեծ նվիրումով լ ծվելու մեր Հայրենիքի վերականգնման և զորացման գործին:
Մենք ապրում ենք դ ժվարին ու տա գնապալի ժամանակներ, մեր ժողովուրդն անցնում է փոր ձությունների միջով, սակայն Հարության լույսը մեզ պետք է ավելի իմաստուն, շրջահայաց ու հաստատակամ դարձնի մեր որոշումներում և գործողություններում:
Աջակից և հովանի լինենք միմյանց և հատկապես մեր այն հայրենակիցներին, ովքեր կոր ստի խոր ցա վ ունեն իրենց օջախներում և սրտերում:
Լինենք հանդուրժող միմյանց հանդեպ և մեկտեղենք մեր ուժերը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, որպեսզի կարողանանք ոտքի կանգնել, ամ ոքել ց ավերն ու բո ւժել վե րքերը, ապացուցենք, որ մենք կարող ենք ապաքինվել անգամ ամենած անր հար վածներից և կրկին բռնել հաղթանակի ճանապարհը:
Աստված պահապան բոլորիս։ Քրիստոս հարյավ ի մե ռելոց։ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»,-նշված է ուղերձում։