ՀՀ ՊՆ-ն նոր հայտարարությամբ է հանդես եկել

Նորություն

ՀՀ ՊՆ հայտարարությունը. Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զի նվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մար տերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։

Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խո ւճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *