Հնդկաձավարը միայն այս եղանակով եմ պատրաստում, ու այնքան համեղ է ստացվում, որ քիչ է մնում ամեն օր պատրաստեմ

Խոհանոց

Հնդկաձավարը շատ առողջարար է, այն պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր, որոնց կարիքն ունի մեր օր գան իզմը։ Որոշ մարդիկ չեն սիրում հնդկաձավարով շիլա, բայց այս բաղադրատոմսի օգնությամբ այն կստացվի շատ համեղ և դուր կգա բոլորին։ Այն դառնում է անսովոր քնքուշ, փխրուն, հոտավետ, հագեցած և ամենակարևորը` աներևակայելի համեղ: Որպեսզի պատրաստենք հնդկաձավարով շիլա, անհրաժեշտ կլինի.

Հնդկաձավար — 200 գ, . Եռացրած ջուր — 400 գ (այսինքն ՝ երկու անգամ ավելի, հում հնդկաձավարից), . Գազար — 180 գ, . Սոխ — 150 գ, . Լոլիկ — 200 գ, . Տոմատի մածուկ — 70 գ, . Բուսական յուղ — մոտ 1 -2 ճ.գ., . Աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի: Պատրաստումը. Սկսենք բանջարեղեններից: Սոխը կտրեք փոքր խորանարդիկներով լցրեք թավայի մեջ: . Գազարներն անցկացրեք քերիչով, լոլիկները նույնպես կտրատեք։

Գազարն ավելացրեք սոխի վրա և տապակեք մոտ 5 րոպե, որից հետո լոլիկը ավելացրեք տապակի մեջ: Խառնեք բաղադրիչները, ծածկեք կափարիչով և եփեք ևս հինգ րոպե ցածր ջերմաստիճանի տակ: Այդ ընթացքում հնդկաձավարը լվացեք ջրով և չորացրեք: Այն լցրեք բանջարեղենների վրա, հավասարաչափ տարածեք և ծածկեք կափարիչով։

Տոմատի մածուկը խառնեք եռացրած ջրի հետ խորը տարրայի մեջ, լցրեք աղ, պղպեղ և խառնեք: Խառնուրդն ավելացրեք բանջարեղենի և հնդկձավարի վրա, ծածկեք կափարիչով և եփեք ցածր ջերմաստիճանի տակ, մինչև ջուրը գոլորշիանա (մոտ 25 րոպե)։ Մատուցեք տաք վիճակում, իսկ նրա անուշ բույրը անմիջապես սեղանի շուրջ կհավաքի Ձեր ընտանիքի անդամներին: Բարի ախորժակ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *