Հրամանատարը ասել էր՝ տղերք գնում ենք, բայց իմացեք հետ չենք գալու.. Այդ ժամանակ մեր Արտոն (մեր առյուծը, մեր հերոսը) զանգեց ու ասեց, որ այսօր կռվի վերջին օրն է, բայց ինչ իմանայինք, որ..

Հետաքրքիր Քաղաքականություն

«Չորս զոհված հերոս՝ մեկ նկարում. Հարությունյան Արտավազդ, Հարությունյան Մանվել, Մարտիրոսյան Գևորգ, Պողոսյան Գևորգ: — Հրամանատարը ասել էր,որ տղերք գնում ենք, բայց իմացեք հետ չենք գալու։ Այդ ժամանակել մեր Արտոն(մեր առյուծը, մեր ՀԵՐՈՍԸ) զանգել էր ու ասեց, որ այսօր կռվի վերջին օրն է։ Մենք էլ ուրախացանք, մտածեցինք պատերազմի մասին է խոսքը, բայց ինչ իմանայինք, որ իրենց կյանքի կռվի վերջին օրվա մասին է խոսքը…». Անի Հովհաննիսյան

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

 

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *