Հրաշք քսուք՝ մինուս 20 տարի․․ պատրաստվում է տան պայմաններում, արդյունավետ է ու մատչելի

Հետաքրքիր

Եթե ցանկանում եք առողջացնել մաշկը, այն դարձնել հարթ և փայլուն, առաջարկում ենք պատրաստել և կիրառել հետևյալ քսուքը։ Այն հիանալի հարթեցնում է կնճիռները, խոնավեցնում և սնուցում մաշկը։ Պարզապես պետք է պատրաստել քսուքը և այն կիրառել կանոնավոր կերպով։ Այս երիտասարդացնող քսուքը փափկեցնում է մաշկը, այն էլաստիկ դարձնում, վերացնում թեփոտումը։ Բացի այդ, սպիտակեցնում է մաշկը, և պեպեններն ու խալերը քիչ նկատելի են դառնում։

Քսուքի համար անհրաժեշտ է․

  • 1ճ․գ․ մեղր
  • 1թ․գ․ վազելին
  • 1-2 կաթիլ յոդ
  • 1ճ․գ․ գերչակի յուղ, այն կարող եք գտնել դեղատանը

Քսուքը պատրաստվում է հետևյալ կերպ․ Փոքր ապակե տարայի մեջ լցնել 1-2 կաթիլ յոդ, ոչ ավել։ Հետո լցնել մեղրը, վազելինը, գերչակի յուղը և լավ ու մանրակրկիտ խառնել։ Պահել 1 ամսից ոչ ավել։ Քսել բուժիչ քսուքը դեմքի մաքուր մաշկին, քսելուց հետո պահել այն դեմքին 15 րոպեից 2 ժամ, որքան ժամանակ ունենաք։ Այս քսուքը նման է դեմքի դիմակի։

Մի խնայեք ժամանակը և պատրաստեք ու կիրառեք քսուքը։ Արդյունքը կարդարացնի ձեր ջանքերը։ Եղեք առողջ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.