Մածուն, կարագ, մի քիչ էլ ալյուր ու կես ժամից ձեր սեղանին կհայտնվի շերտերով անուշաբույր թխվածք

Խոհանոց

Առաջարկում ենք պատրաստել այս թխվածքը, որի համը գաթա է հիշեցնում: Սակայն պատրաստման յուրօրինակ եղանակի շնորհիվ այն ստացվում է ավելի հետաքրքիր և օրիգինալ:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

խմորի համար.

  • կարագ՝ 250 գ
  • մածուն՝ 250 մլ
  • փխրեցուցիչ՝ 10 գ
  • ալյուր՝ 480 գ

խորիզի համար.

  • ալյուր՝ 120 գ
  • շաքարավազ՝ 150գ
  • կարագ՝ 100 գ

Պատրաստման եղանակ.

Խմորի համար քերիչով անցկացնել կարագը, ավելացնել մածունը, փխրեցուցիչը և ալյուրը:

Արագ հունցել խմորը և 1 ժամով ուղարկել սառնարանը:

Այդ ընթացքում պատրաստել խորիզը. ալյուրը, շաքարավազը, քերիչով անցկացրած կարագը միացնել ու խառնել՝ մինչ փշուր կստացվի:

Ուղարկել սառնարանը: Խմորը բաժանել 6 հավասար մասերի: Բարակ գրտնակել առաջին շերտը՝ մոտ 4-5մմ հաստությամբ, և լցնել խորիզի մի մասը:

Առանձին գրտնակել հաջորդ շերտը, ծածկել առաջինը և նորից խորիզ լցնել: Թեթևակի սեղմել:

Նույնն անել խմորի բոլոր գնդերի հետ: Վերջին շերտի վրա խորիզ պետք չէ լցնել:

Դանակով կտրատել հավասար կտորների:

Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180°C ներքո, 35-45 րոպե:

Մատուցելուց առաջ շաքարի փոշի ցանել:

 

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *