Մասիսս տխուր է, Շուշին էլ.. ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայան

Շոու բիզնես

Նունե Եսայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ կատարում է սիրված երգիչ Արամ Ասատրյանի` ամենասիրված երգերից մեկն ու կատարել է հետևյալ գրառումը.

«Երջանկահիշատակ Արամ Ասատրյանի` ամենասիրված երգերից մեկը, որը միշտ ցանկացել եմ կատարել:

Շնորհակալություն Karen Sevak-ին այս հնարավորությունը ընձեռնելու համար»

Կատարումն իսկապես շատ հուզիչ է և էմոցիոնալ: Ինչ խոսք երգչուհին կարողացել է հուզել իր հետևորդներին: Նրանք այդ մասին կիսվել են տեսանյութի մեկնաբանություններում. «Հուզիչ էր շատ, շնորհակալություն», «Հուզեցիք, տիկին Եսայան ջան», «ինչու՞ ու երբվանից սկսեցի սիրել ու անսահման հարգել Նունե Եսայան երգչուհուն` արժանապատիվ ու ճիշտ հայի տեսակը: Տարիներ առաջ, երբ մա հացել էր Արամ Ասատրյանը էտ ժամանակ մա հացել էր նաև Վարդուհի Վարդանյանը ու տարվա վերջ միշտ մրցանակաբաշխություն էր լինում ու էտ ժամանակ բոլոր ներկաները հիշում ու ծափահարում էին երգչուհու հիշատակի համար: Ու մենակ Նունե Եսայան էր, որ հիշեց ու «պահանջեց» , որ հիշեն ու հարգեն լեգենդ Արամի հիշատակի համար: Հարգանքներս սիրելի Նունե, անզուգական կատարում, մերսի Արամ Ասատրյան երգչին հիշելու համար»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *