Մեղրով Տորթ՝ թափանցիկ, նուրբ և անչափ համեղ

Խոհանոց

Այսօր թխում ենք մեղրով տորթ՝ թափանցիկ, նուրբ և անչափ համեղ։ Սա պատրաստման իմ տարբերակն է, որը կարող եք հարմարեցնել նաև ձեզ։ Բաղադրիչներ. Խմոր՝ Շաքարավազ 150գր․, Կարագ 100 գր․, Մեղր 3 ճ․գդ․, Ալյուր 500 գր․, Կես թեյի գդալ աղ, Կես թեյի գդալ սոդա, Կես թեյի գդալ փխրեցուցիչ կամ քացախ, Կես թեյի գդալ վանիլին, Ձու 3 հատ:

Կրեմ՝ Շաքարավազ 150գր․, Ալյուր 3 ճ․ գդ․, Կաթ 400 գր․, Կարագ 200 գր․: Քայլ առ քայլ. Նախ կարգավորենք կարագի հարցը. Հարկավոր է վերցնել համեղ կարագ, ես թխվածքների համար օգտագործում եմ Պրեզիդենտ կարագ: 200 գրամ առանձնացնենք կրեմի համար, իսկ 100 գրամը խմորի, որպեսզի հասցնեն փափկել մինչ օգտագործելը: Խմորի համար հարկավոր է 150 գրամ շաքարավազին ավելացնել մեր առանձնացրած կարագի 100 գրամը: Հարկավոր է նաև մեղր 3 ճաշի գդալ, որքան համեղ լինի մեղրը, այնքան հետաքրքիր համ կունենա տորթը:

Այս զանգվածը պետք է դնենք գազօջախին եռացող ջրի վրա, գոլորշով եփելու համար: Շարունակ հարկավոր է եփել տաք գոլորշու վրա արագ կարագը կհալվի, շաքարավազն էլ կլուծվի արդեն այս վիճակում պետք է ավելացնենք կես թեյի գդալ սոդա, որի արդյունքում զանգվածը կսկսի փրփրել: Դա նորմալ է շարունակում ենք խառնել մինչև սկսի եռ գալ փրփրելով: Եթե ցանկանում եք խմորները ավելի մուգ գույն ունենան, պետք է այս ստադիայում երկար պահել գոլորշու վրա մի որոշ ժամանակ եռալու, բայց պետք է զգույշ լինեք, չափազանց շատ եռացնելու դեպքում կարող է դառնահամ գալ:

Ես մեկ եռ գալուց հետո անմիջապես վերցնում եմ, սպիտակ շերտեր ունենալու համար: Կողքի դնենք որ այն սառչի, անցնենք փոշի զանգվածին: Ալյուրը մաղենք մոր 400 գրամ նախնական վերցրեք, ընթացքում կավելացնենք: Կես թեյի գդալ աղ լցնենք, Կես թեյի գդալ սոդա, Կես թեյի գդալ փխրեցուցիչ,Կես թեյի գդալ վանիլին, Մաղենք այն մեջտեղում փոս անենք, 3 ձու կոտրենք մեջտեղում, մի փոքր խառնենք իրար: Գոլորշու վրա եփված զանգվածը արդեն սառել է բավականին, հարելու ընթացքում սա էլ ավելացնենք ամբողջությամբ:

Հարկավոր է արդեն ձեռքերով հունցել: Ալրոտենք սեղանը և ստացված խմորը դատարկենք սեղանին: Մի փոքր հավաքենք կողքերից, հունցենք, չկպչող խմորի բաղադրության հասցնենք: Բաժանելու ենք 6 գնդի, կարող եք նաև 4-ով բավարարվել, դա էական չէ, դոգմաներ խոհանոցում գույություն չունեն․ համենայն դեպս իմ խոհանոցում: Գնդերը ցելոֆանապատենք, որպեսզի մինչը թխելը կեղև չկապի վրան: Անմիջապես պետք է սկսենք թխել, որպեսզի մեղրն ու կարագը խմորի մեջ չհասցնեն շատ սառել և խմորը պնդացնել:

Հեշտության համար անմիջապես կալկայի վրա էլ կբացենք: Կարելի նաև կլոր բացել, եթե ցանկանում եք կլոր տորթ ստանալ: Թխելու ենք 140 աստիճանում 5-7 րոպե: Շատ արագ են թխվում ուշադիր կլինեք այս ընթացքում, եթե մուգ գույնի սիրահար եք, կարող եք 10 րոպե թողնել: Հեշտ պոկվում է կալկան շերտերից, արագ անցնում ենք հաջորդին: Թխելուց հետո հարկավոր է եզրերից հավասարեցնել բոլոր շերտերը իրար,այս կտորտանքները նույնպես օգտագործելու ենք: Այն լցնենք ձեռքի հարիչի մեջ, կարելի է և ձեռքով գործը գլուխ բերել, վերածելու ենք փշրանքների և դնենք կողքի:

Եփովի կրեմ ենք պատրաստելու՝ 150 գրամ շաքարավազը երեք գդալ ալյուրի հետ խառնենք: Վրան ավելացնենք 2 բաժակ կաթ, ընթացքում ալյուրն խառնելով, որպեսզի գնդիկներ չառաջանան: Դնում ենք մարմանդ կրակի վրա եփվելու, հարկավոր է խառնել փայտե կամ սիլիկոնե գդալով, որպեսզի կրեմի գույնը չմգանա: Այն անընդհատ պետք է խառնել, անգամ փոքր դադարի դեպքում անմիջապես գնդեր կձևավորվեն: Մոտ 10 րոպե պետք կգա, նման խտություն ստանալու համար: Էկլերի կրեմի համար ամբողջ կարագը և վանիլինը կլցնեինք այստեղ, այս պահին: Բայց մեղրով տորթի դեպքում ես նախատեսված կարագի 1-3 մասը լցնում եմ այստեղ, մնացածը հարելով:

Կարագը հալվեց վերջ դնելու ենք կողքի, հաշվի առեք, որ սառելուց հետո էլ մի քիչ կպնդանա: Ահա այսպիսի սպիտակ համեղ կրեմ ստացանք, եթե հանկարծ պահը բաց եք թողել գնդեր են առաջացել, պարզապես քամեք քամիչով, մեծ ողբերգություն չկա այդտեղ: Կարագի մնացած մասը հարենք մի փոքր, վանիլին ավելացնենք վրան: Ծորացնելով հարելու ընթացքում ավելացնենք եփովի կրեմը և շարունակենք հարել: Մի պահ հնարավոր է փսորվի, շարունակում ենք հարել, դա նորմալ է, նշանակում է մի քանի րոպեից կրեմը կպնդանա և կձևավորվի ահա այսպես: Այժմ տորթը հավաքելու ժամանակն է: Շերտ առ շերտ կրեմը հավասարաչափ բաշխելով տարածում ենք:

Կարլեի էր և էկլերի կրեմով միացնել շերտերը, ավելի թեթև կստացվեր տորթը, դա էլ հաջորդ անգամ: Վերջին շերտը դնելուց մի լավ սեղմում ենք բոլոր շերտերը, որպեսզի օդի մեջ չմնան և տեղավորվեն: Վրայի շերտը պետք է պատենք մեր եզրերի փշուրներով: Վերջ Մեղրով տորթը պատրաստ է, ցանկալի է մեկ գիշեր սառը տեղ թողնենք, առավոտյան նոր կկտրենք, որպեսզի կրեմն ամբողջությամբ քաշի իր մեջ: Տեսեք ինչ թափանցիկ, նուրբ, արքայական մեղրով տորթ ստացանք: Կարող եք ձեր պատրաստման բաղադրատոմսն ու նկարները ուղարկել մեզ ֆեյսբուքով կամ մեր բաց խմբի միջոցով, շատ հետաքրիր է թե դուք ինչպես եք պատրաստում:

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *