«Մենք գնում ենք դուք մնում եք ձեր ցավը տանեմ» երաժշտական փոստարկղի այս թողարկումը դուք հաստատ չեք տեսել

Շոու բիզնես

Սա Առաջինի ամենաերկարակյաց երաժշտական հաղորդումն է, որը հեռուստադիտողին վերադարձնում է 1970-ականներ: Այսօր էլ վաստակաշատ սիրված հաղորդավար Սուսաննա Շահինյանը մեկ առ մեկ ընթերցում է հանրապետության մարզերից, Արցախից և Սփյուռքից ստացված բոլոր նամակները և առաջարկում վայելել պատվիրված երգն ու երաժշտությունը:

Մատուցվում են հին ու բարի հիշողություններ արթնացնող բազմաժանր ստեղծագործություններ՝ դասական, ազգային, ժողովրդական, ազգագրական, հայկական և արտասահմանյան էստրադա, հեղինակային երգ և երաժշտական նորույթներ;

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հաղորդման հումորային տարբերակը՝ Հովհաննես Դավթյանի մասնակցությամբ։ Սիրված հումորիստն այս անգամ անդրադարձել է Երաժշտական փոստարկղ հաղորդմանը։ Մաղթում ենք հաճելի դիտում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *