Մի վանական ձիթենի տնկեց ու սկսեց աղոթել, ինչ խնդրում էր, Աստված տալիս էր նրան.. մի օր էլ խնդրեց, որ..

Հետաքրքիր

Մի վանական ձիթենի տնկեց ու սկսեց աղոթել. «Տե՛ր, ծառիս համար անձրև ուղարկիր»: Եվ Տերը երկրին անձրև ուղարկեց: Ծառը խոնավությունը վերցրեց, իսկ մարդը շարունակեց աղոթել. «Իսկ այժմ, Տե՛ր, խնդրում եմ շատ արև ուղարկես, որովհետև ծառիս ջերմություն է անհրաժեշտ»: Եվ Տերն արև ուղարկեց:

Ծառն աճում էր: Մարդը շարունակում էր նրա համար աղոթել. «Տե՛ր, մի քիչ սառնամանիք ուղարկիր, որպեսզի ծառիս արմատներն ու ճյուղերն ամրանան»: Տերը սառնամանիք ուղարկեց և… ծառը չորացավ: Վանականը շատ տխրեց: Նա գնաց ընկերոջ մոտ, որպեսզի պատմի գլխին եկածը:

«Ես նույնպես ձիթենի ունեմ, տե՛ս»,- ասաց ընկերը: Նրա ծառը հրաշալի աճում էր: «Բայց ես այլ կերպ էի աղոթում: Ես Աստծուն ասացի, որ Ինքն է այդ ծառի Արարիչը և ավելի լավ գիտի, թե ինչ է նրան անհրաժեշտ: Ես ուղղակի խնդրում էի հոգ տանել ծառիս մասին, և Նա անում է»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *