Մրցույթի ժամանակ հրաժարվել էր լողազգեստով ելույթից. ով է «Միսս տիեզերք 2020»-ի հայաստանյան ներկայացուցիչ Մոնիկա Գրիգորյանը

Հետաքրքիր

Այս տարի «Միսս տիեզերք 2020» մրցույթում Հայաստանը կներկայացնի «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի 1-ին վիցե-միսս Մոնիկա Գրիգորյանը: Այս մասին «Հայկական ժամանակը տեղեկացավ «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ, «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանից:

«Մոնիկան վիցե-միսս էր, իրեն արդեն ճանաչում են մրցույթից, բայց դեռեւս այլ մանրամասներ չենք կարող հայտնել, քանի որ ուզում ենք առաջիկայում մամուլի ասուլիսով հանդես գալ: Այդ ժամանակ էլ կպատասխանենք բոլոր հետաքրքրող հարցերին»,- ասաց Գոհար Հարությունյանը:

Մոնիկա Գրիգորյանը Լոռու մարզի Վանաձոր քաղաքից է: Նա 22 տարեկան է: Նկատենք՝ Մոնիկան «Միսս աշխարհ Արմենիա 2019» հայաստանյան մրցույթին երկրորդ տեղն էր զբաղեցրել, սակայն «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթի ժամանակ հրաժարվել էր լողազգեստով ելույթ ունենալ:

Աղբյուրը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *