«Նույնիսկ բարև չենք տալիս իրար․․» ինչ է եղել Լուսինե Թովմասյանի և Գոհար Հարությունյանի միջև

Շոու բիզնես

«Ինտերվյու» նախագծի շրջանակում Tert.am Life-ն այս անգամ հյուրընկալել է Լուսինե Թովմասյանին, ով պատմել է ընտանեկան կյանքի բարդ էտապի, առաջնեկի ծննդից հետո ունեցած սթ րեսի, Միացյալ Նահանգների քաղաքացիություն ստանալու, բայց այնտեղ չապրելու որոշման, փոքր տարիքից քույրիկին նմանվելու ձգտման, ինչպես նաև Գոհար Հարությունյանի հետ ունեցած կոնֆլիկտի մասին:

Լուսինե Թովմասյանը ծնվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում, որտեղ էլ անցկացրել է իր մանկությունը։ Նա ընդունվել և սովորել է Երևանի ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետը։ 2009 թվականին ավարտել է Լոնդոնի Վեստմինստեր (“Westminster”) համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը։

Մասնակցել է Միսս Հայաստան մրցույթին 2003 թվականին, երբ 17 տարեկան էր և շահել է տիտղոսը։ «Վիցեմիսս Եվրոպա-2005» մրցույթի հաղթողն է։ Նա նաև իրեն փորձել է դերասանական արվեստում։ Նկարահանվել է «Երևան» ստուդիայի «Մի վախեցիր» և «Արտիստը» ֆիլմերում, որպես գլխավոր դերակատարուհի։Նկարահանվել է նաև «Նախաճաշ 2-ի համար» ֆիլմում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.