Ոսպով կոտլետի բաղադրատոմս, մսից համեղ է ստացվում, փորձեք, հաստատ չեք փոշմանի

Խոհանոց

Գուցե տարօրիանկ թվա, սակայն ոսպով կոտլետները անմահական համեղ կոտլետներ են։ Դրանք շատ հյութալի են և ախորժաբեր։ Այսօր ուզում եմ ներկայացնել ձեզ իմ սիրելի ոսպով կոտլետը. ես չէի էլ պատկերացնում, որ կարող է այսքան համեղ լինել. հիմա սա ավելի շատ եմ պատրաստում, քան մսով կոտլետը: Այս բաղադրատոմսով ոսպով կոտլետները շատ համեղ են ստացվում, դրանք շատ օգտակար են և դյուրամարս, հեշտությամբ են յուրացվում օրգանիզմի կողմից: Ոսպով խճողակի հետ հիանալի կերպով համադրվում են բանջարեղենները, ձուն, այլ հատիկավորներ:

Անհրաժեշտ բաղադրիչներն են ՝ 1 բաժակ կանաչ ոսպ, 1 հատ մեծ չափի գազար , յուղ՝ տապակելու համար, աղ-ըստ ճաշակի , պղպեղ-ըստ ճաշակի , կարմիր պղպեղ-ըստ ճաշակի, քարի-ըստ ճաշակի, չորացրած նեխուր-ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը․ Ոսպը թրջել ողջ գիշեր: Գազարը անցակցնել խոշոր քերիչով: Ոսպը քամել և լցնել գազարի վրա: Գազարը և ոսպը անցկացնել մսաղացով, համեմել աղով, պղպեղով և մյուս համեմունքներով։

Ստացված զանգվածից կոտլետներ պատրաստել և տապակել երկու կողմից: Ոսպով կոտլետները ավելի համեղ են ստացվում հալած յուղով տապակելիս, սակայն դրա բացակայության դեպքում կարելի է օգտագործել բուսայուղ։

Վերջ։ Այսպիսի պարզ հնարքների միջոցով կարող եք արագ պատրաատել այդքան համեղ կոտլետները։ Դե, չենք մոռանում նաև կիսվել այս հրաշք բաղադրատոմսով մտերիմների հետ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.