Ոստիկանների աշխատավարձը կբարձրանա 97,5 %-ով.. ահա, թե որքան աշխատավարձ են ստանալու այսուհետ ոստիկանները

Նորություն

Մաեստրո/Maestro անունով ֆեյսբուքյան օգտատերը գրում է. «Կառավարությունը որոշել է ավելացնել ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում՝ առանց զեկուցման ու քննարկման, միաձայն:

Որոշման նախագծի համաձայն` ՊՊԾ դասակների նոր ընդունվող՝ մինչև 5 տարի աշխատանքային կամ զինծառայության ստաժով շարային կրտսեր տեսուչների աշխատավարձը ներկայիս 190.552 դրամից կդառնա 320․000 դրամ՝ 68,8 %-ով ավելի։

Ոստիկանության լեյտենանտի կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 402․181 դրամ՝ ներկայիս 198.565 դրամի փոխարեն՝ 97,5 %-ով ավելի և այլն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *