Որոշումն արդեն շրջանառության մեջ է․․ Առողջապահության նախարարը շտապ հայտարարություն է տարածել

Նորություն

«Որոշումն արդեն շրջանառության մեջ է, կառավարությունում է: Այսօր կարանտինի երկարացման որոշումը կկայացվի: Միանշանակ կերկարացվի»,-այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

Նա նշեց, որ կարանտինը կերկարաձգվի 6 ամսով:

«Սեպտեմբերին կներկայացնենք նոր սահմանափակումների փաթեթ, որովհետև ինչքան էլ, որ մեր թվերը բարվոք վիճակում են այս պահին, մենք գիտենք, որ սեպտեմբեր ամսին ուսումնական գործընթացի մեկնարկի հետ կապված շարժի մեծ աճ կունենանք և պետք է հստակ կերպով պատրաստվել դրան»,-ասաց Անահիտ Ավանեսյանը: