Ու՞ր է Արսեն Թորոսյանը և ով է փոխարինելու նրան

Նորություն

ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է Անահիտ Ավանեսյանին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը: Այս մասին Իրավաբան․net-ին հայտնել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: Նշենք, որ Ավանեսյանը 2020 թ. մայիսի 11-ից զբաղեցնում է առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։

«Հրապարակ» թերթը գրում է. «Արսեն Թորոսյանի՝ նախարարի պաշտոնից հեռացվելու որոշումը դեռ չկա, սակայն համակարգում արդեն փոխարինողների անուններ են շրջանառվում։ Նախ՝ նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանի անունը, Արարատ Միրզոյանի սանիկ, «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանինը, որի նախարարական ամբիցիաները տեսանելի են տեւական ժամանակ՝ նախարար-ԱԺ առողջապահության հանձնաժողով հակամարտությունը հրապարակային բնույթ ունի։

Թեկնածուների թվում է նաեւ Նորք-Մարաշ կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը։ Մյուսը նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանն է, ով հեղափոխությունից հետո նշանակվեց Արմավիրի մարզպետ՝ ԲՀԿ-ի քվոտայով։

Հիշեցնենք, որ նրա հորը՝ ԵՊԲՀ վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանին, 2019-ին մեղադրանք էր առաջադրվել՝ կաշառքով զինծառայությունից զինակոչիկների խուսափելը կազմակերպելու գործով։

Թե նրանցից ով կնշանակվի նախարարի պաշտոնում, կախված է նաեւ Ռուսաստանի դիրքորոշումից, մասնավորապես՝ հրամանագրերը հրապարակվում են Հայաստանում ՌԴ դեսպանի կողմից ՌԴ հավանությունը փոխանցելուց հետո»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *