Ուզում են Հայաստան բերել անգլիական վակցինա, որը տվել է 6 մա հ, այդ վակցինան չի աշխատում, Անգլիայում էլ հիմա սոսկալի վիճակ է. Գեորգի Պողոսյան

Նորություն

Գիտնականների, մշակույթի գործիչների, իրավաբանների մասնակցությամբ քննարկման ժամանակ բժիշկ Գեորգի Պողոսյանն ասաց, որ պետք է դադարել մտածել, թե ի դեմս գործող իշխանության՝ մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր աշխատել չգիտեն: Բժիշկն անդրադարձավ օրեր առաջ «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» կայացրած որոշմանը, ըստ որի՝ Առողջապահության նախարարությունը ձեռք կբերի բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութ, տեղեկացնում է 168.am-ը:

«Այսօր լսեցի, որ նրանք ուզում են բերել անգլիական վակցինա, որը տվել է 6 մահ, Անգլիայում հիմա սոսկալի վիճակ է, այդ վակցինան չի աշխատում և շատ թանկ է, ինչ է որ՝ ռուսականը չբերեն, որը շատ էֆեկտիվ է և պրակտիկորեն աշխատող վակցինա է: Աշխարհը դա ընդունեց, Բրազիլիան է դա ընդունում, Էմիրաթները, Հունգարիան, շատ երկրներ:

Ինչո՞ւ են դա անում: Վակցինան չեն բերում, որ ժողովրդին փրկեն կովիդից, բերում են, որ փող աշխատեն և ավելի վատ վիճակի մեջ գցեն: Նայեք՝ Անգլիայում ի՞նչ է կատարվում, այդ վակցինան չի աշխատում, ու հենց այդ վակցինան են ուզում բերել»,- ասաց Պողոսյանը:

Բժիշկը պնդեց, որ գործող իշխանության վատ աշխատանքի օրինակները շատ են: Դրանցից մեկն էլ այն է, որ մոտ մեկ շաբաթ է՝ ՀՀ առողջապահության նախարար է նշանակվել մի մարդ, ով մասնագիտությամբ իրավաբան է:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *