Չգիտեմ, թե ում կեղտոտ խաղերն են․․ Նազիկ Ամիրյան

Նորություն

Համացանցում տարածվել են լուրեր, թե հունվարի 6-ին ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հարազատներն այցելել են Արշալույս գյուղի իրենց ընտանեկան գե րեզմանատուն, սակայն գեներալի շիրիմն ամբողջությամբ քան դված է եղել, իսկ մարմինն, իբրև թե, գե րեզմանում չի եղել:ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանն, այդ տեղեկությունները հե րյուրանք որակեց. «Չգիտեմ, թե ում կեղտոտ խաղերն են։

Բացատրություն էլ չունեմ, թե ինչ հետին նպատակներով են ակնհայտ կե ղծ լուրեր տարածում։ Միայն կարող եմ ասել, որ թրքահաճո գործողություններ են անում։ Նմանատիպ սուտ ինֆորմացիաներ տարածողներին կարող եմ միայն հայտնել, որ իրենց նպատակներին ու ցանկություններին լրիվ հակառակ երևույթ է տեղի ունենում: Գեներալի շիրիմը դարձել է ուխտատեղի, մարդիկ անընդհատ այցելում են, ծաղիկներ են դնում, խունկ են վառում։

Երևի նման սուտ լուրեր տարածողները այլ բան էի ցանկանում, բայց տեսնելով, որ իրենց ուզածը չի լինում, ավելի են կատա ղում, սկսում են ինչ-որ բաներ հորինել»,- մեզ հետ զրույցում ասաց Նազիկ Ամիրյանը:Նա նշեց, որ միայն թրքահպատակ ագենտները կարող են այդպիսի հեր յուրանքներ տարածել։

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *