Չտեսնված համեղ տնական հալվա. համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով

Խոհանոց

Բազմատեսակ քաղցրավենիքների մեջ իր անմոռանալի համն ու դերն ունի հալվան: Հրուշակեղենի այս տեսակը Հայաստանում տնային պայմաններում պատրաստում են յուղի մեջ բոված ցորենի ալյուրից՝ վրան լցնելով դոշաբ, շաքարաջուր կամ մեղրաջուր։ Գործարանային եղանակով պատրաստում են յուղատու սերմերից (քունջութ, գետնանուշ, արևածաղիկ, սոյա և այլն) կամ դրանց խառնուրդներից՝

խառնելով փրփուր առաջացնող նյութերի (օճառարմատ, մատուտակ) թուրմի հետ։ Կարամելային զանգվածը թուրմի հետ հարելուց առաջացած ծակոտկեն զանգվածին ավելացնում են աղացած սերմերը, երբեմն նաև համ ու բույր տվող նյութեր (վանիլին, կակաո, չամիչ և այլն)։ Ուտեստի ծագումնաբանությունը Ասում են, որ հալվան ստեղծել են պարսկական շահերի խոհարարները, դրա վառ վկայությունն է բառի ծագումնաբանությունը. հալվա բառը արաբերեն նշանակում է քաղցր:

Հալվան մեծ հեղինակություն է վայելում Հնդկաստանում, Ասորեստանում և Արաբական երկրներում: Կարող ենք անգամ հիշել այն դրվագը, երբ հայտնի հեքիաթի հերոս Ալլադինը Ջինին հրամայում է սեղան գցել Բաղդադի լավագույն հալվայով: Ուտեստի տեսակները Հալվան պատրաստում են տարբեր ազգեր և յուրաքանչյուրը ուտեստին ավելացրել է իր շտրիխը: Կոկանդյան հալվա Պատրաստվում է սպիտակ կամ սև շոկոլադով, ընկույզով և պիստակով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *