Պաշտպանության բանակի հայտարարությունը Ասկերան մեկնող 15 հայ զինծառայողների գե րի ընկնելու մասին

Նորություն

Արցախի Պաշտպանության բանակը հերքում է հայկական որոշ լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, իբր, Գորիսից Արցախ՝ իրենց մշտական տեղակայման զորամաս՝ Ասկերան, մեկնող 15 հայ զինծառայող է գե րի ընկել:

Արցախի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ լուրն իրականությանը չի համապատասխանում:


«Տեղեկությունը սուտ է: Շուտով հերքում կհրապարակենք»,-ասաց Սարումյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *