Պատրաստվե՛ք.. օդի ջերմաստիճանը կտրուկ նվազելու է երկար ժամանակով, քանի օր կշարունակվեն տեղումները

Նորություն

Երևան քաղաքում՝ ապրիլի 30-ին՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 01-02-ին, 05-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ: Մայիսի 03-04-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 30-ին, մայիսի 03-04-ին՝ առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 01-02-ին, 05-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 01-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով, 02-04-ին՝ աստիճանաբար ցերեկը նույնքան կբարձրանա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.