Պատկերացնում եք ի՞նչ կլիներ հայկական երգարվեստի վիճակը, եթե չլինեի ես.. Ալլա Լևոնյան

Հետաքրքիր Շոու բիզնես

Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման շրջանակներում հյուրընկալվել է մի երգչուհի, ում նկատմամբ չնայած կա ընդգծված սեր ժողովրդի կողմից, այնուամենայնիվ նա նաև հաճախ քննադատվողների շարքում է:  Ալլա Լևոնյանը ավարտել է Ավշարի միջնակարգ դպրոցը։ 11 տարի սովորել է արվեստի երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, հաճախել է Երեւանի Գրողների միութեան «Պիոներ կանչ» թերթի «Բողբոջ» խմբակ։

Դպրոցական տարիներին հաճախել է մանկական կոմպոզիցիայի, երաժշտական, նկարչական, սպորտային խմբակներ, սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-էստրադային բաժնում։

Նրա մենահամերգներից մեկի  ընթացքում գրանցված միջադեպի պատճառով քննադատությունների տարափ սկսվեց երգչուհու հասցեին: Թե որն է քննադատությունների կենտրոնում հայտնվելու, հաճախ պետականամետ որակումը ստանալու և դրանով հանդերձ հանդիսատեսի սերը վայելելու պատճառը պարզ կդառնա Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման այս թողարկման ընթացքում: Ահա երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ալլա Լևոնյանի զրույցի տեսանյութը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.