Պատրաստում ենք «Լուլա-քյաբաբ» տանը. Հեշտ և անչափ ախորժելի

Խոհանոց

Պատրաստում ենք «Լուլա-քյաբաբ». Հեշտ և անչափ ախորժելի. Բաղադրիչները՝

  • Տավարի յուղոտ միս- 500գր.
  • Խոզի ճարպ-100գր.
  • Գլուխ սոխ- 200գր.
  • Ձվի դեղնուց-1 հատ
  • Թարմ կանաչի-1 կապ
  • Աղացած սև պղպեղ, աղ

Պատրաստումը. Տավարի միսը, խոզի ճարպը, սոխը և կանաչին 2 անգամ անցկացնել մսաղացով: Պատրաստված զանգվածի մեջ ավելացնել դեղնուցը, համեմունքը և լավ խառնել: Այնուհետև զանգվածը պետք է ծե ծել սեղանի վրա: Հետո բաժանել մասերի և դրանից փոքրիկ երշիկներ պատրաստել:

Երշիկներն անցկացնել փոքրիկ շամփուրների վրա և տեղավորել կրակակալի կամ ջեռոցի ցանցի վրա: Ցանցի տակ դնել ջեռոցի կաղապարը, որպեսզի յուղը թափվի կաղապարի մեջ: Ջեռոցը տաքացնել մինչև 250 աստիճան և միսը տապակել 15 րոպե մի կողմից, 5 րոպե՝ մյուս կողմից:

Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *