Պատրաստվե՛ք.. անոմալ ցրտեր են սպասվում. Գագիկ Սուրենյանը զգո ւշացնում է սպասվող եղանակի մասին

Նորություն

iPress.am-Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մարտի 28-29-ին գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3…-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան ցուրտ։

Հանրապետության տարածքում՝ Մարտի 25-ի ցերեկը, 26-27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 26-ի գիշերը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 25-ի ցերեկը, 26-28-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևան քաղաքում՝ մարտի 25-ի ցերեկը, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ 27-ին բարձրադիր վայրերում թաց ձյան տեսքով։ Մարտի 26-ի գիշերը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *