Պատրաստվեք գարնանը.. Սուրենյանը հայտնել է առաջիկա օրերին սպասվող եղանակային անակնկալի մասին

Նորություն

Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հունվարի 30-ի և 31-ի գիշերը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 30-ի և 31-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ։ Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 31-ի գիշերը, փետրվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 30-ին, 31-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Արցախում այսօր կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ ձնախառն անձրև։ Հայաստանի և Արցախի առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսմանը ծանոթացեք ստորև.

Երևան քաղաքում՝ Հունվարի 29-ի ցերեկը, 30-ի և 31-ի գիշերը, փետրվարի 01-03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 30-ի և 31-ի ցերեկը սպասվում է թույլ տեղումներ։

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 29-ի ցերեկը, 31-ի գիշերը, փետրվարի 01-03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 30-ին, 31-ի ցերեկը առանաձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *