Պատրաստ եղե՛ք.. Մայիսի 7-ից սկսած եղանակը կտրուկ կփոխվի

Հետաքրքիր

Մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 7-ի ցերեկը, 9-ին կեսօրից հետո, 10-ի գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ: Մայիսի 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում այսօր կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 7-ի ցերեկը, 9-ին կեսօրից հետո, 10-ի գիշերը բոլոր շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը 8-ի և 9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում են անձրև և ամպրոպ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.