Պարզ մթերք սառնարանից՝ երիտասարդության երկարացման և մաշկի գեղեցկության համար

Հետաքրքիր

Ծերությունն առաջացնում է մեր օրգանիզմում բազմաթիվ անցանկալի փոփոխություններ: Ամենից շատ արտաքին պրովոկատորների, սթրեսի ազդեցության, վիտամինների և լիարժեք քնի պակասի պատճառով ծերանում է աչքերի շուրջ մաշկը: Օգտագործելով ձվի հիման վրա պատրաստված դիմակը՝ կկարողանաք սպիտակեցնել աչքերի շուրջ մաշկը, դարձնել այն ավելի թարմ, ձիգ, հարթեցնել մանր կնճիռները:

Դիմակ՝ ձվի սպիտակուցից. Աչքերի շրջանում մաշկը լավացնելու ամենապարզ, բայց շատ արդյունավետ միջոց է՝ ձվի սպիտակուցի օգտագործումը:

Անհրաժեշտ է ընդամենը 1 ձվի սպիտակուց և բամբակ: Սպիտակուցը քսեք աչքերի շուրջ մաշկին: Աչքերը փակ պահեք՝ սպասելով, մինչ սպիտակուցը լիովին կչորանա: Լվացեք սառը ջրով և վայելեք արդյունքը:

Հաջորդ բաղադրամիջոցն ուղղակի հրաշալի է օգնում կնճիռների դեմ պայքարում: Հավասար քանակությամբ ձվի սպիտակուց, գարու ալյուր և մեղր խառնեք: Ստացված խառնուրդը քսեք աչքերի շուրջ մաշկին, իսկ հետո լվացեք սառը ջրով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.