Պելմենիի լավագույն բաղադրատոմսը․․ այս խմորի գաղտնի բաղադրիչի շնորհիվ այն ստացվում է աննկարագրելի համեղ

Խոհանոց

Խանութից գնված թեկուզ ամենաթանկարժեք պելմենին չի համեմատվի տանը պատրաստվածի հետ։ Իամանալով փոքրիկ գաղտնիքը, կարող եք պատրաստել լավագույն խմորը, որը չի քանդվում ու չի կպնում եփելու ժամանակ։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • հանքային ջուր՝ 1 բաժակ
  • ձու՝ 1 հատ
  • աղ՝ 0,5 թ․գ․
  • շաքարավազ՝ 2թ․գ․
  • ձեթ՝ 4ճ․գ․
  • ալյուր՝ 4 բաժակ

միջուկի համար․

  • աղացած միս՝ 0,5կգ
  • սոխ՝ 1 միջին գլուխ
  • սխտոր՝ 2 պճեղ
  • համեմունքներ
  • կարագ՝ 50 գ

Պատրաստման եղանակ․

Միացնել բոլոր բաղադրիչները, խառնել սկզբում գդալով, իսկ հետո էլ հունցել ձեռքերով։ Խմորը դնել տոպրակի մեջ և 20 րոպեով ուղարկել սառնարանը։

Այնուհետև բաժանել այն 3-4 մասի և գրտնակել։ Բաժակով կլորակներ կտրել։ Սոխը մանր կտրատել, սխտորն անցկացնել քերիչով, ավելացնել աղացած միսը, համեմունքները։

Լավ խառնել։ Պատրաստ է։ Սկսել պելմենիներ փաթաթել։ Եռացնել ջուրը, աղ ավելացնել և մեջը գցել պելմենիները։

Կարագ դնել և մատուցել։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.