ՌԴ-ն կարևոր հայտարարություն է արել հայ ռա զմագե րիների մասին

Նորություն Քաղաքականություն

Radar Armenia տելեգրամյան ալիքը գրում է. «Գերիների հարցով զբաղվում է անձամբ ՌԴ նախագահը, բայց շուտ չի լինի»: Սա Հայաստանում ՌԴ դեսպանի հայտարարությունն է:

Ռուսաստանում Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն էլ տեղեկացրել է, որ Ադրբեջանում գտնվող հայ գե րիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որին դիմել են նամակով: Այս մասին տեղեկացնում է Աբրահամյանի ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունից։

«Մենք պարտավոր ենք այդ հարցով զբաղվել (գե րիների վերադարձի՝ խմբ.)… Հանդիպել եմ նախագահի՝ միջազգային հարցերով օգնականի՝ Յուրի Ուշակովի հետ: Առաջին խնդիրը դա ենք դրել: Նամակ ենք գրել նախագահին, մենք ստացել ենք պատասխան: Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահն անձամբ ինքն է զբաղվում»,- ասել է Աբրահամյանը:


Նրա խոսքով՝ Պուտինին ուղղված նամակում իրենք մտահոգություն են հայտնել այն հարցի շուրջ, թե ինչպես է Ադրբեջանը կատարում համատեղ հայտարարության՝ ռա զմագե րիներին առնչվող կետի իրագործումը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *