Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել շտապ հայտարարությամբ

Նորություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Քիչ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որը Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի հիմքն էր։

Սահմանադրական դատարանը սահմանել է, որ 300․1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին։ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը, միջազգային հեղինակավոր կառույցներ այս գործի հակասահմանադրականության վերաբերյալ մասնագիտական կարծիք են հայտնել երկրորդ նախագահի ապօրինի կալանավորման առաջին իսկ օրից։

Այս հակասահմանադրական գործի պատճառով նախագահ Քոչարյանը 537 օր ապօրինի կերպով զրկված է եղել ազատությունից»,- ասված է հայտարարության մեջ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *