Սահմանվել են նոր տուգանքներ՝ մինչև 700 հազար դրամի չափով. մանրամասներ

Նորություն

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիքը լրացվելու է 158.2 և 162.3 հոդվածներով: Իրավաբան.net-ը հայտնում է, որ 158.2 հոդվածը ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի կազմակերպման պահանջները խախտելու վերաբերյալ, ըստ որի․

1. Ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի՝ օրենսդրությամբ նախատեսված պահանջները խախտելն առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 20․000-40․000 դրամի չափով:

Նշված արարքը, որը կրկին կատարվել է վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 500․000-700․000 դրամի չափով:

162.3. հոդվածով սահմանվում են վաճառքի և վարձույթի նպատակով ավտոտրանսպորտային միջոցը չսահմանված վայրում կայանելու համար պատիժները․

Վաճառքի և վարձույթի նպատակով ավտոտրանսպորտային միջոցը վաճառքի և վարձույթի համար չսահմանված վայրում կայանելը ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ համար՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 10․000 դրամի չափով։

Նշված արարքը, որը կրկին կատարվել է վարչական տույժի միջոց կիրառելուց երեք օր հետո՝ մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` 30․000 դրամի չափով։

Նոր հոդվածներն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունիսի 1-ից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *